Թեկնածուներից ոմանք փորձում են բարոյական մարդու տպավորություն ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը Facebook-ի իր էջում գրել է.
“Թեկնածուներից ոմանք փորձում են բարոյական մարդու տպավորություն ստեղծել ու ընտրողների վզին փաթաթել մի տեսակետ, թե իրենք անկեղծորեն մտահոգ են հայրենիքի ապագայով: Բայց հենց մի թեթև փորփրում ես այդ մարդկանց անցած ճանապարհը, պարզվում է, որ գործ ունես, մեղմ ասած, դատարկախոսության հետ:
Մի հարց ուղղեմ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին: Ըստ Ձեզ, ի՞նչ արժեքներ պիտի կրի մարդը, որ խոսի կոռուպցիայից, բայց տուն ունենա երիտասարդների ծրագրով կառուցված շենքում, խոսի թիմից (թիմի անունից), բայց գրասենյակի զանգերին ինքը պատասխանի, խոսի մարդկային որակներից, բայց իր շրջապատի մարդկանց աչքերի մեջ նայելու իրավունք չունենա, խոսի բարոյականությունից, բայց ,քցիե ընկերոջը, ավելին՝ “պադստավկա” անի (չեք հավատում՝ հետաքրքրվեք համալսարանում):
Ըստ Ձեզ, այդպիսի մարդը կարո՞ղ է ուրիշի ճակատագրի տնօրինման պատասխանատվություն ստանձնել: Իրավունք ունի՞ արդյոք մարդը հայտարարել, որ ինքը “ժողովրդի հետ է”՝ միևնույն ժամանակ համարձակություն չունենալով քարոզարշավ իրականացնել գոնե հայրենի գյուղում, հարևանների մոտ կամ գոնե (նախկին) կոլեկտիվում:
Ինչ ուզում եք ասեք, Հայաստանում փոփոխություններն ակնհայտ են: Այսօր արդեն անհնար է 8 մլն պարտք անել, մտնել խաղի մեջև հույս ունենալով, որ փողի դիմաց դուրս կգա, պարտքերը կփակի մի բան էլ ավելին: Քաղաքական սպեկուլյացիան մեզանում վերացել է: Սպեկուլյանտները դեռ կան”:




Լրահոս