Իրինա Թովմասյանի դուստրը հուզել է մայրիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Միսս Հայաստան-2001” Իրինա Թովմասյանը բոլորել է 31 տարին: Իրինան esyes .am-ին պատմել է, որ ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալներ և շնորհավորանքներ սկսել է ստանալ դեռևս նախորդ գիշերվանից: “Գիշերը թեթև նշել ենք տարեդարձս: Ես, ամուսինս և աղջիկս պարել, ուրախացել ենք, բայց ընդհանուր առմամբ այսօր ենք նշելու”,- ասաց Իրինան և հավելեց, որ տոնը նշելու են երևանյան ռեստորանային համալիրներից մեկում: Երեկույթին ներկա են լինելու Իրինայի մտերիմներն ու հարազատները, ընդհանուր առմամբ` 20-ից ավելի հյուր:
Իրինայի դուստրը` Մեգին, առիթը բաց չի թողել մայրիկին ևս մեկ անգամ հիշեցնելու իր սիրո մասին:) “Վարսավիրանոցում աղջիկս քույրիկիս հետ եկավ, գազով լցված փուչիկ էր բերել, որի վրա գրված էր` սիրում եմ քեզ, մայրիկ: Դա ինձ շատ հուզեց,- պատմեց Իրինան և հավելեց, որ գեղեցիկ նվերներ է ստացել: -Ամուսինս զարդ է նվիրել, քույրիկս մեկ այլ գեղեցիկ նվեր է մատուցելե: Իրինան նշեց, որ ինքն ու քույրն անակնկալներ են մտածել հյուրերի համար, իսկ սրահն ամբողջությամբ փուչիկներով են ձևավորել:




Լրահոս