
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը Մոսկովյան օփենի A մրցաշարում երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր եւ կես քայլով են ետ մնում առաջատարներից: B (կանանց) մրցաշարում գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը նույնպես ունի 2,5 միավոր: Այստեղ եւս առաջատարները վաստակել են 3-ական միավոր, փոխանցում է “Շախմատային Հայաստանը”: