Էդուարդ Շարմազանովը հարիր չի համարում խոսել իր և գործընկերների անվան հետ կապվող սեքս-սկանդալի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել են մի շարք հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շամազանովը:

Նա չպատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում Աշոտ Աղաբաբյանից բացի այլ օլիգարխներ սնանկացվեն: «Դուք հարցն ուղղում եք մի մարդու, ով սնանկացման գործընթացի և հարկային ստուգումների հետ կապ չունի»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նաև չցանկացավ անդրադառնալ իր և այլ ՀՀԿ-ականների անունների հետ կապվող սեքս-սկանդալի մասին: «Ես արդեն անդրադարձել եմ դրան, չեմ կարծում, որ հարիր է այս ամբիոնից խոսել այդ անհեթեթ հրապարակումների մասին», – նշեց նա:




Լրահոս