ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը, բնապահպանական պետական տեսչության կողմից 08.01-01.02.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչությանվարույթին հանձնված գործերի քննության արդյունքում և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների կայացվել է 910.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել շուրջ 1.26մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով հաշվարկվել է 757.5 հազ,դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 402.0 հազ. դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
 
Հողերի պահպանության ոլորտ
 
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
 
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
 
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
 
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Ապօրինի որս
 
Վայոց ձորի տարածքային բաժին աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 150.0 հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է 4.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
 
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
 
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.3մլն.դր. գումար:




Լրահոս