Իրանը տեղեկություն է տարածել այն մասին, որ երկրի երկու քաղաքացիներ վիրավորվել են ադրբեջանցի սահմանապահների բացած կրակի հետևանքով, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Գնդապետ Էրդեշիր Ջավանշիրն ասել է, որ վիրավորվել են Փիրեյվանլը գյուղի երկու բնակիչներ։
“Պարզվել է, որ Իրանի քաղաքացիները խախտել են սահմանը՝ փորձելով ձուկ որսալ Արաքս գետում։ Ադրբեջանցի սահմանապահները նրանց ուղղությամբ կրակ են բացել,սակայն վիրավորված քաղաքացիները կարողացել են լքել տարածքը։ Այժմ նրանք բուժում են ստանում Փարսաբադ քաղաքի հիվանդանոցում”,-ասել է նա։
Համաձայն ԱՊԱ-ի՝ ռազմական աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ Ադրբեջանի տարածք “ձուկ որսալու” նպատակով մուտք գործած մարդիկ զինված են եղել։
Իրանի քաղաքացիները չեն ենթարկվել ադրբեջանցի սահմանապահների հրահանգին։ Նրանք դիմադրություն են ցույց տվել և պատասխան կրակ են բացել, ինչից հետո սահմանապահները նրանց դեմ միջոցառումներ են ձեռնարկել։
tert .am