Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է ՀՔՆ-ն, 2015 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Տաշիր քաղաքում ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակից Զոհրաբ Ծ.-ի նկատմամբ՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ, քաղաքացի Արտյոմ Մ.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ և տևական ժամանակ կատարվել նախաքննություն:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս