ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը հայտնի միջադեպից հետո երեկ առաջին անգամ գնացել է աշխատանքի: Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 5-ին տեղեկություն տարածվեց, որ դերասանն ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող բենզալցակայանի տարածքում դաժան ծեծի է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նույնիսկ Մ. Սեդրակյանն այցելեց հիվանդանոցում պառկած դերասանին՝ պարզելու եղելությունը: Սակայն թե՛ տուժողը, թե՛ նրա մայրը ոստիկանությանը տված բացատրություններում պնդել էին, որ Սերգեյը վնասվածքը ստացել է նոյեմբերի 29-ին՝ իրենց տանը ներքին հարդարման աշխատանքներ կատարելու ժամանակ: Պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու էր միջադեպի հետ կապված՝ ընկերներին այլ բան պատմել, իսկ ոստիկանությունում ներկայացրել աստիճանից վայր ընկնելու վարկածը, արդյոք դա սպառնալիքների արդյունք է, դերասանը կտրուկ արձագանքեց. «Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել եւ վերջ»:




Լրահոս