ԿՈՄՈՒՆԻՍՏԸ՝ ՀՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի ղեկավար, Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ Վանիկ Հարությունյանը նախագահական ընտրություններին աշխատելու է ՀՀԿ-ի համար: Ավելին, նա նույն համայնքի ՀՀԿ ընտրական շտաբի պետն է: «Դու չգիդաս, որ այս ժողովուրդը միանշանակ ընտրելու է իր գերագույն գլխավոր հրամանատարին, մարդ, որը պատերազմի կրակի գեհենով է անցել, հասկացե՛ք, որ մեր գյուղի ժողովուրդն էլ ընտրում է էն մարդին, ով հայ-ռուսական բարեկամության պորտալարն ամուր պահում է: Հիմա հասկացա՞ք, թե ժողովուրդն ինչ միտում ունի, միանշանակ գործող նախագահին է ընտրելու: Էստեղ կուսակցության պատկանելություն չկա, այլ հայրենիքի նվիրման խնդիր կա»,-ներկայացրեց գյուղապետը:
Նա նշեց նաեւ, որ նախագահի առաջադրված թեկնածուներից եւ ոչ ոք չի այցելել Գանձակ, իսկ համայնքի բնակիչներն արդեն «լավ ճանաչում են» նրանց: «Պարույր Հայրիկյանին են ճանաչում, ով հայրենիքը տանում է կործանման, Րաֆֆի Հովհաննիսյանին, ով արեւմտամետ է ու Ամերիկայի լրտեսն է, Բագրատյանին, ով ցուլին կովի ամուսին էր ասում, էպոսագետին, ով, կոշիկի բիզնես անելով, ուզում է երկիր կառավարել: Ուղիղ հասկանանք, գերագույն գլխավոր հրամանատար կա՞, հայ-ռուսական բարեկամություն կա՞, մեր երկրի պաշտպանություն կա՞, վաղվա օր կա՞… էլ ի՞նչ ասեմ»,-իր դարդերը պատմեց կոմունիստ հանրապետականը:
Հիշեցնենք, որ Վանիկ Հարությունյանը միակ կոմունիստ ՀՀԿ-ականը չէ. Սյունիքի մարզի ՀՀԿ շտաբն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար, կոմունիստ Մաքսիմ Հակոբյանն է ղեկավարում:




Լրահոս