ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք հայ ենք, նույն դաշտի համար կռվող մարդիկ, եւ շատ լավ կլինի, որ բյուրեղանան հարաբերությունները մարդկանց միջեւ»:

Գալուստ Սահակյան news.am

Այո՛, իրավացի է Գալուստ Սահակյանը: Մենք հայ ենք եւ նույն դաշտի համար կռվող, ինչպես եւ մշտապես նույն դաշտում նույն տեղը զբաղեցնող, ճիշտ այնպես, ինչպես ինքը՝ հավերժ պատգամավոր Գալուստ Սահակյանը. իր մշտական տեղը գտել է եւ զբաղվում է մարդկանց միջեւ հարաբերությունները բյուրեղացնելով: Ուղղակի, չգիտես ինչու, քաղաքական դաշտում հարաբերություններն այդպես էլ չեն բյուրեղանում, երեւի նրա համար, որ գալուստսահակյաններն են բյուրեղացնողները, լղոզում են եւ բյուրեղացնում, կռվում նույն դաշտի համար, պարզապես այդ կռիվը, որպես կանոն, լինում է միշտ անհավասար պայմաններում:




Լրահոս