Ժողովուրդ. ԲՀԿ-ն պատրաստվում է Երեվանի ավագանու ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը պատրաստվում է մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական երկրորդ ուժն արդեն կայացրել է “ներքին որոշում”՝ “քաղաքային կռիվ” տալու համար: Նրանց չի գոհացնում Երեւանի քաղաքապետի աշխատանքը:
Այնուամենայնիվ, “Ժողովուրդ”-ը փորձեց տեղեկությունը ճշտել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, որն ասաց. “Առայժմ պաշտոնապես որեւէ քննարկում տեղի չի ունեցել, հետեւաբար չունենք ոչ մի պաշտոնական տեղեկություն”: Մինչդեռ ԲՀԿ-ական մեր աղբյուրները պնդում են, որ քննարկվում են նաեւ ցուցակը գլխավորողների անունները՝ չբացառելով նախորդ ընտրության առաջնորդների տարբերակը:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս