Ի՞նչ է պատահել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ՝ օգոստոսի 21-ին, դարձավ 64 տարեկան։ Մեր տեղեկություններով, Ամենայն հայոց կաթողիկոսը խաղողօրհներքից անմիջապես հետո մեկնել էր ռուսական առողջարանային քաղաք Կիսլովոդսկ՝ բուժման։ Երեկ նրա մերձավորների մի մասը պնդում էր, թե կաթողիկոսն արդեն վերադարձել է, պարզապես Վեհարան դեռ չի գնացել, մյուսներն էլ նշում էին, թե նա կվերադառնա օրերս։

Մեզ հայտնեցին նաև, որ կաթողիկոսը մի քանի օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին, անգամ ամենամտերիմները տեղեկություն չունեին և չէին կարողանում ճշտել տարեդարձի օրն իրենց անելիքը։ Սովորաբար, Գարեգին Բ-ի ծննդյան օրը պաշտոնյաները ոչ միայն շնորհավորանքներ են հղում, այլև շքեղ նվերներով գնում են Վեհարան՝ շնորհավորելու։ Երեկ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գարեգին Բ-ն Մայր Աթոռ չի գնացել և եթե անգամ Հայաստանում է, գտնվում է իր տանը։ Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոսից դժգոհություններն օրեցօր ավելանում են, հոգևորականները դա չէին թաքցնում անգամ երեկ՝ նրա ծննդյան օրը հիշելիս»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս