ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պաշտոնական այցով կմեկնի Արցախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` փետրվարի 6-ին, երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կմեկնի Հայաստանի Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նախատեսվում է ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնական հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, ինչպես նաեւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տնտեսական մրցակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես նախորդ տարի կատարված համատեղ աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ կնախանշվեն ընթացիկ տարվա համագործակցության հիմնական ուղղությունները:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանի ՏՄՊՊՀ եւ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի, հանձնաժողովները համագործակցելու են մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, միջազգային կառույցներին անդամակցելու, համատեղ վարույթների իրականացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ:




Լրահոս