Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տասնյակ տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի արևմուտքում այսօր օտարերկրյա զբոսաշրջիկների միկրոավտոբուսը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել, ինչի արդյունքում 15 մարդ տուժել է, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ վթարը գրանցվել է Զուգդիդի-Ջվարի կենտրոնական մայրուղում: Հաղորդվում է, որ միկրոավտոբուսը, որը Մեստիից Զուգդիդի է ուղևորվել, բախվել է էլեկտրասյանն ու շրջվել:

Տարբեր վնասվածքներով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: ԶԼՄ-ները նշում են, որ 4 տուժածների համար վիրահատություն է պահանջվել:

Վրաստանի ՆԳՆ պարզում է վթարի պատճառները: Թե որ երկրի քաղաքացիներ են եղել միկրոավտոբուսում, չի հաղորդվում:




Լրահոս