«Ոտքի Հայաստան»-ն այսօր դեպի ոստիկանության շենք երթ կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամներն անցկացրել են Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամներից Վահագը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր իրենք բողոքի երթ կունենան դեպի Ոստիկանության վարչական շենք:

Նա նշեց, թե «Ոչ թալանին» նախաձեռնության` այնտեղ անկցացվելիք ակցիայից տեղյակ չէ: «Երեկ տեղի ունեցած դեպքերը մեզ հետ են կապված եղել և նորմալ է, որ մենք պետք է ակցիա անենք», – հավելեց նա:

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը երեկ հանրահավաք էր անցկացրել Հանրապետության հրապարակում, որի ընթացքում բազմաթիվ անգամ բախումներ են եղել ոստիկանների հետ: Իսկ ոստիկանի կողմից տարեց մարդուն հարվածելն էր մեծ իրարանցում է առաջացրել բոլորի մոտ:




Լրահոս