Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում ոստիկանության հետ բախումներ են գրանցվել. քաղաք հատուկ ջոկատայիններ են մտցվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում բախումներ են գրանցվել օգոստոսի 20-ին տեղի բնակիչ  Բախրուզ Հաջիևի՝ ոստիկանության բաժանմունքում մահվանից հետո, գրում է contact.az-ը:

Հարյուրավոր մարդիկ՝ հիմնականում երիտասարդ տղամարդիկ, դուրս են եկել կենտրոնական փողեցներ, որտեղ ոստիկանության ջոկատների հետ բախումներ են գրանցվել:

Քաղաք են բերվել ոստիկանության հատուկ ջոկատներ: Տասնյակ մարդիկ ձերբակալվել են:

Ինքնաբուխ բողոքի ակցիան սկսվել է թաղումից հետո, երբ հայտնի է դարձել, որ Հաջիևը ինքնասպանություն է գործել ոստիկանական տեղամասում խոշտանգումներից հետո: Նա ցատկել է երրորդ հարկի պատուհանից ու մահացել:




Լրահոս