Բրազիլացի ֆուտբոլիստը մրցաշարի ժամանակ կոտրել է մարզչի ձեռքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Դուդուն կոտրել է «Կրուզեյրոյի» գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգոյի ձեռքը Բրազիլիայի մրցաշարի 1/8 եզրափակչի խաղի ժամանակ: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Էպիզոդներից մեկում ֆուտբոլիստը գնդակի հետևից դուրս է վազել դաշտի սահմաններից դուրս և մրցակցի հետ պայքարում պատահաբար բախվել գլխավոր մարզչի հետ: Բախման հետևանքով Լուշեմբուրգոն չի կարողացել ոտքի վրա մնալ ու վայր է ընկել՝ վնասելով դաստակը: Բժիշկները նրա մոտ կոտրվածք են հայտնաբերել:




Լրահոս