ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ «ԳԾԻ ՄԵՋ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԾ-ում շարունակվում է ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման ու ձայնագրությունը տարածելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՔԾ-ից հայտնեցին. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն www.youtube.com ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Հարցաքննվել են վկաներ, կատարվել են այլ քննչական գործողություններ, որոնց վերաբերյալ տեղեկությունները, նախաքննության շահերից ելնելով, առայժմ հրապարակման ենթակա չեն»: Փաստորեն, քրեական գործի հարուցումից ամիսներ անց դեռեւս ՀՔԾ-ին չի հաջողվում հայտնաբերել պատգամավորներին ապօրինի գաղտնալսած անձանց, այնինչ 21-րդ դարում նման հանցագործության բացահայտումը պետք է որ «ուչաստկովիի մակարդակի» գործ լիներ:




Լրահոս