Ինչպես արդեն գիտենք, շատ քիչ է մնացել Եվրատեսիլ մրցույթի մեկնարկին, ավելի ճիշտ, մեր երգի ընտրությանը: Պատվիրակության ղեկավարի` Գոհար Գասպարյանի հավաստմամբ, ունենք շատ տարբեր երգեր, բայց նա չէր նշել եւ ոչ մի հեղինակի անուն: Արդեն խոսակցություններ են պտտվում մեզ հայտնի 2 երգահանների մասին` Վահրամ Պետրոսյանի, ով գրել էր մանկական Եվրատեսիլում հաղթանակած Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը ու Դեր Հովանի, ով գրել էր Սիրուշոյի «Քելե-քելե» երգը: Նրանք եկուսն էլ ներկայացրել են իրենց հեղինակած երգերը, բայց քանի դեռ հեռուստադիտողն ու ժյուրին չեն տվել իրենց վերջնական գնահատականները նրանց ստեղծագործություններին, մնում է միայն գուշակել, թե ո՞ւմ երգը կլինի ավելի լավը: Մեզ էլ մնում է զինվել համբերությամբ եւ սպասել վերջնական արդյունքներին:
ՔԻՉ ՄՆԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ