Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-ին, ժամը 21.36-ին  ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի 88 AO 188 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 1990 թ. ծնված Ա. և 1964 թ. ծնված Լ. Բ.-երը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը, մոտեցրել քարշակին և հեռացրել ճանապարհահատվածին ընկած ծառը:




Լրահոս