Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլը՝«Հոֆենհայմ»-«Բավարիա» հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում  «Բավարիա»-«Հոֆենհայմ» խաղում գրանցվել է Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլը:

Խաղի 9-րդ վայրկյանին «Հոֆենհայմ»-ի հարձակվող Քևին Ֆոլանդը գրավել է մյունխենցիների դարպասը:  Այսպիսի ցուցանիշ գրանցվել էր նաև 2014-ին, երբ «Բայեր»-ի կիսապաշտպան Քարիմ Բելարաբին  խաղի 9-րդ վայրկյանին գրավել էր Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասը:

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Հոֆենհայմ» – «Բավարիա»՝ 1:2

Կեւին Ֆոլանդ, 1 – Թոմաս Մյուլեր, 41, Ռոբերտ Լեւանդովսկի, 90

Հեռացում՝ Ժերոմ Բոատենգ, 73 («Բավարիա»)

 




Լրահոս