Օգոստոսի 23-ին, ժամը 17.41-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ընտանեկան» լողափում քաղաքացի է խեղդվել:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ -ի հերթապահ խումբը: Պարզվել է, որ մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացին տեղի ուժերով դուրս է բերվել ջրից: