ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դժբախտ դեպք՝ Իրինդում. ընկերների հետ լողալու գնացած երիտասարդը խեղդվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվել։ Armlur.am-ի տեղեկություններով 36-ամյա տղամարդը՝ Կարեն Թադեւոսյանը, իր ընկերների հետ գնացել է ջրամբար լողալու: Ըստ գյուղում տարածված տեղեկությունների՝ վերջինս հանկարծակի անհետացել է: Ընկերները սկսել են փնտրել ու հասկացել են, որ ի վիճակի չեն նրան միայնակ գտնել, զանգահարել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ օգնություն խնդրել նրանցից:

Մեր տեղեկություններով՝ Կարենը ամուսնացած էր, ունի մեկ անչափահաս դուստր, ծառայում էր ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումներից մեկում: Վերջինս նոր էր վերադարձել Սիրիայից: Իրինդցիները Կարենին բնութագրում են աշխատասեր, պարկեշտ անձնավորություն: Մենք տեղեկացանք, որ ՀՀ ԱԻՆ ծառայությունը գիշերը ժամը 01.30-ի սահմաններում ջրասույզների միջոցով կարողացել են Կարենի դին հայտնաբերել եւ հանձնել շտապօգնության ծառայությանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս