Ծեծկռտուք՝ ավտոշուկա տանող ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 21-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտոշուկա տանող ճանապարհին տեղի է ունենում ծեծկռտուք:
Մեկնած օպերատիվ խումբը ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների հետ միասին Խ. Դաշտեց և Նուբարաշենի խճուղի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Կառլեն Ս.-ին և հրավիրել 1984 թ. ծնված Մարիաննա Մ.-ին:
Պարզվել է, որ նրանք նշված վայրում վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով վնասվածքներ:

Կառլեն Ս.-ն և Մարիաննա Մ.-ն հրաժարվել են հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 




Լրահոս