Հայտնաբերեցին Վանաձորում կողոպուտ կատարած անձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի դիմաց անհայտ անձի կողմից 1973 թ. ծնված Արփինե Հ.-ի պարանոցից ոսկյա խաչը՝ ոսկյա 2 կախազարդով, բացահայտ հափշտակելու մասին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1995 թ. ծնված Դավիթ Ա.-ն:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը:

 




Լրահոս