«Այժմ կամ երբեք». Արթուր Աբրահամը մարտահրավեր է նետել Ֆելիքս Շտուրմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամն իր միկրոբլոգում մարտահրավեր է նետել միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ֆելիքս Շտուրմին:

«Արի՛ մենամարտենք, Շտուրմ: Հիմա կամ երբեք»,- գրել է նա:

Աբրահամի փրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդն աջակցում է իր խնամակալին:

«Այս մենամարտը պետք է կայանա այս տարի: Քանի որ հետո Աբրահամը պարտավորություններ ու այլ մենամարտեր ունի: Այն պետք է հիմա անցկացնել, քանի որ հետո արդեն ուշ կլինի: Կարծում եմ, որ եթե այն չկայանա 2015 թ, այլևս երբեք չի կայանա»,- կարծիք է հայտնել փրոմոութերը:




Լրահոս