Ժողովուրդ. Արտառոց դեպք` Արմավիրում տեղի ունեցած քարոզարշավին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը շարունակել է Արմավիրի մարզում, որտեղ ևս արտառոց դեպք է տեղի ունեցել: Այս անգամ հանդիպումը եղել է ոչ թե փակ դահլիճում, այլ հենց Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում: “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ Ս. Սարգսյանի ելույթի ժամանակ բանակում սպանված զինվորներից մեկի մայրը` Նոնա Մուրադյանը, սկսել է բղավել. “Այս է այն ապահով Հայաստանը, որտեղ զինվորներին սպանում են”: Նրա ձեռքին եղել է որդու լուսանկարը: ՀՀԿ առաջնորդի ողջ ելույթի ընթացքում զինվորի մայրը գոռգոռացել է, պատմել, թե ինչ է պատահել իր որդու հետ, սակայն Սարգսյանը շարունակել է իր ելույթը` բարձրախոսի միջոցով խլացնելով տիկնոջ ձայնը: Իսկ հանդիպման վերջում էլ անգամ չի մոտեցել նրան`պարզելու, թե ինչ է ցանկանում: Թերթը նշում է, որ Ն. Մուրադյանը շատ անգամ եղել է նաև կառավարության շենքի մոտ, բողոքել կատարվածի մասին, սակայն որևէ արձագանք չի ստացել:


Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս