ԲՀԿ-ում իրավիճակ է փոխվել. չեն մասնակցի Սահմանադրության դեմ շարժմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ տեղի է ունեցել իրավիճակի ռեալ փոփոխություն, և Սահմանադրական բարեփոխումների հետ կապված ԲՀԿ-ի դիրքորոշումը ենթարկվել է փոփոխությունների:

«Հենց հիմա ԲՀԿ քաղաքական խորհրդում մասնագիտական մակարդակով քննարկումները շարունակվում են, բայց ԲՀԿ-ն պետք է կայացնի քաղաքական որոշում»,-նշեց նա, հավելելով՝ որ նրանք վերարտադրության հարցը հանում են:

«Ներկա փուլում հայտարարվել է, որ վերարտադրության մեխանիզմը գոյություն չունի: Այսօր կառավարությունը չի կարողանում իրականացնել իր գործառույթները, որովհետև ճնշված է նախագահի ինստիտուտի կողմից: Խնդիրներ կան նաև ներքին և արտաքին կայունության խնդրի հետ կապված»,-հավելեց նա:

Պատգամավորը նաև նշեց ՝ ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրության դեմ շարժմանը: «Եթե կա ընդդիմադիր հզոր շարժում և պետք է ոչ-ի շարժումը «շալակի» և ինքը գնա սարեր շուռ տա, մենք այդ բանը չենք տեսնում և ԲՀԿ ծրագրային դրույթների մեջ է գրված դեռևս 2011-2012 թվականին, որ մենք խորհրդարանական համակարգին ենք անցնում, բայց դա չի նշանակում՝ մենք ռիսկեր չենք տեսնում և մտահոգություններ չունենք»,-ասաց նա, հավելելով` ԲՀԿ-ն պետք է մասնակցի նախագահի կողմից հրավիրվող կոնսուլտացիաներին և պետք է հարգի նախագահական ինստիտուտը:

Այնուհետև անդրադառնալով ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն, նշեց, որ մինչև փետրվար ամիսը կար ոչ իշխանական հզոր կոնսոլիդացիա և իշխանություն: Բայց ոչ, իշխանականների առաջնորդները հետ կանգնեցին: «Եթե կային մարդիկ, որ կարող էին նրանց փոխարեն հանդես գային, է թող լինեին: Պետք չէ ձևեր անել»,-հավելեց վերջինս:




Լրահոս