«Լիճը վերցված է վարձակալության ոչ թե Այվազյան Վարդանի կողմից, այլ Այվազյան Վարդանի մոտիկների կողմից: Լճի ամբողջ բարիքը պատկանում է տվյալ գյուղին՝ 50%-ը կարող են որսալ իրենց համար, իսկ մյուս 50-ով պետք է լուծվեն համայնքային խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով Վրաստանի Տաբածղուրի գյուղի բնակչության կողմից այն պնդմանը, թե թույլ չի տրվում ձուկ որսալ լճում:
Պատգամավորի խոսքով, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Ցույց տվեք մի դիմում ձուկ բռնելու մասին, որ մերժվել է։ Եթե լինի, պատրաստ եմ բոլորի ներկայությամբ ուտել դիմումը»,-ասաց նա:
Ըստ Այվազյանի. շատերը չեն կարողանում մարսել այն, որ ինքը կարողացել է հաղթել ԱՄՆ-ում տեղի ունեցած դատական գործը: Վերջինիս խոսքով, չգիտես ինչու ոմանց մոտ հիշողության վերականգնում է տեղի ունեցել: «Հիշել են Տաբածղուրի լիճը, հիշել են Տաբածղուր գյուղը, տեղը չգիտեին: Բայց այն որ Այվազյան Վարդանը այնտեղ եկեղեցի է վերականգնել, մարդկանց բոլոր հարցերով օգնել է դա չի հիշվում»,-հավելեց նա: