Ժողովուրդ. Շաքարախտով հիվանդները ստիպված առնում են իրենց դեղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ը հաղորդավար Արտավազդ Եղոյանի հետ զրույցում բացաhայտվել է, որ շաքարախտով հիվանդները ստիպված գնում են իրենց դեղերը, քանի ոի ամիսներով չեն ստանում իրենց հասանելիք դեղերը: “Պետպատվերի անուն է տալիս Դերենիկ Դումանյանը և թոզ ու դուման անում Հայաստանում: Հիմա պոլիկլինիկան դեղ չունի, որ տա դիաբետիկներին, միշտ նորմալ տվել է, ինչ նախարարը փոխվեց` արդեն 3-րդ անգամն է, որ մի քանի ամսով չկա կամ տալիս են կես ամսվա ու կորչում: Այսօրվա դրությամբ հարգարժան Դերոն (ոնց դիմում է նախագահը առողջապահության նախարարին) շաքարախտով հիվանդնեիի դեղերի գների բարձրացումով է զբաղված: Այդ էլ այն դեպքում, երբ պետք է անվճար հատկացնի: Այսօր նորից դուրս եկա դեղ գնելու: Ու արդեն քանի ամիս է` մենք մեր դեղերն ինքներս ենք գնում: Ամոթ իրենց, ո՞նց են մարսելու…”,- նշել է պարոն Եղոյանը:


Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս