Չի կարելի բոլորին սուբսիդավորել. Վարդան Այվազյանը` խոշոր բիզնեսի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանադրական փոփոխությունների ամենակարևոր խնդիրն իշխանական ուժի մեջ հակակշիռ մեխանիզմների ստեղծումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Պատգամավորի խոսքով,  սկզբնական օրենսդրական նախաձեռնությունը կարող է բազում փոփոխությունների ենթարկվել. «Օրինակ ընտրիչների ինստիտուտը կարող է լինել կամ չլինել: Կամ երկրորդ փուլը, որը լինում է այն ժամանակ, երբ կոալիցիա չի կարողանում ձևավորվել»,-հավելեց նա:

Ըստ պատգամավորի,  պետք է ամբողջ համակարգերը վերանայվեն: Այնուհետև անդրադառնալով կառավարության այն հայտարարությանը, որ գործադիրը չի պատրաստվում սուբսիդավորել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը խոշոր բիզնեսի համար, պատգամավորը նշեց. «Չի կարելի բոլորին սուբսիդավորել: Պետք է խմբեր առանձնացնել: Առանձնացման գործընթացն էլ նայել»:




Լրահոս