Ավտոմեքենան ընկել է ոռոգման ջրանցքը. կան վիրավորներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 6-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի-Խոր Վիրապ ճանապարհահատվածին հարակից ջրանցքն ավտոմեքենա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ չբացահայտված հանգամանքերում Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին հարակից ոռոգման ջրանցքն է ընկել “ՎԱԶ-2109” մակնիշի 34 ՕՏ 766 համարանիշի ավտոմեքենան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 41-ամյա Ս. Տոնոյանը եւ ուղեւոր, 37-ամյա Ռ. Հովհաննիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:




Լրահոս