Ավտովթար Մխչյան գյուղում. կան վիրավորներ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 6-ին՝ ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքերում Մխչյան գյուղ տանող կամրջի վրա ,Օպելե մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1990 թ. ծնված Դ. Ջաշինյանը և ուղևոր, 1992 թ. ծնված Վ. Թորոսյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ 1988 թ. ծնված Ռ. Եղիազարյանը և 1991 թ. ծնված Ս. Զոհրաբյանը` Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, կատարել շարժիչի հովացման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:




Լրահոս