ՀՀ Սահմանադրության նոր նախագծի «Զինված ուժերի» և «ռազմական դրության» վերաբերյալ գլուխներում ամրագրված է, որ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է, իսկ խաղաղ պայմաններում՝ պաշտպանության նախարարը: Այս հանգամանքը տարընթերցումների տեղիք է տվել, և հատկապես զինվորականների մեծամասնությունը դեմ է այս բաժանմանը:
Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ՝ պարզելու համար նրա դիրքորոշումը: Վերջինս նշեց՝ զինված ուժերը բոլոր երկրներում ղեկավարվում է մեկ անձի կողմից:
«Եթե պատկերացնենք, որ վարչապետն այսօրվա վարչապետն է՝ այդ դեպքում մեր վիճակը նախանձելի չի լինի: Իսկ եթե վարչապետը պրոֆեսիոնալ զինվորական է և պատերազմ անցած մարդ, ապա ամեն ինչ նորմալ է: Այսնիքն անձից է», – ընդգծեց նա:
Շիրխանյանի պնդմամբ, Սահմանադրությունը պետք է սահմանի նաև այն կետը, ըստ որի, եթե վարչապետը հանդիսանալու է զինված ուժերի գերագույն հրամանատար, նա պետք է համապատասխան փորձ և կրթություն ունենա:
Դիտարկմանը, ճ՞իշտ կլինի, որպեսզի պատերազմի ժամանակ տարբեր հրամանատարներ լինեն , ՊՆ նախկին փոխնախարարը նշեց. «Դա նույնպես խնդիրներ կառաջացնի բանակում: Բանակը դինամիկ մարմին է և մշտական զարգացոման մեջ է գտնվում: Այսինքն, մարդ ով հանդիասնում է նրա գերագույն հրամանատար, պետք է մշտապես տեղյակ լինի և ղեկավարի այդ պրոցեսը, ոչ թե ժամանակից ժամանակ»: