Ռուսական «Զենիթ»-ի պաշտպան Լուիշ Նետուն կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության մասին իր սպասումներով:
«Ամեն դեպքում մեզ ուժեղ մրցակիցներ բաժին կհասնեն, սակայն հույս ունեմ, որ ամեն դա չի լինի «մահվան խումբը»: Եվ, իհարկե, հաճելի կլինի, որ դրանք կրկին պորտուգալացիները լինեն, և դա ինձ հնարավորություն կտա լինել հայրենի երկրում և հանդիպել ընտանիքիս», – Նետուի խոսքերն է մեջբերում ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում ռուսական ակումբը հայտնվել էր C խմբում, որտեղ մրցակիցներն էին «Մոնակո», «Բայեր»-ը և «Բենֆիկա»-ն: