Նորատուսի 3 բնակիչ թունավորվել է շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 6-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ ,շմոլ գազի թունավորումե ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչներ՝ 1989 թ. ծնված Մարիամ Հ.-ն, 1986 թ. ծնված Աննա Յ.-ն և 2011 թ. ծնված Մերի Կ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են խոհանոցի ջրատաքացուցիչից արտահոսք եղած շմոլ գազից: Կատարվում է քննություն:




Լրահոս