ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՊԱՐՏՔԵՐԻ ԵՐԿԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանում գնալով աճում է արտաքին պարտքը. եթե արտաքին պետական պարտքը 2011 թվականին 3 միլիարդ 568 միլիոն դոլար էր, ապա 2012-ին հասել է 3 միլիարդ 737 միլիոնի: Իսկ ընդհանուր արտաքին պարտքը 2012-ին կազմել է 4 միլիարդ 369 միլիոն դոլար, ինչը ՀՆԱ-ի 42,6%-է: Ուշագրավն այն է, որ 2013թ. պետական բյուջեով նախատեսված չէ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում, փոխարենը բյուջեի ավելացված մուտքերն ուղղվելու են արտաքին պարտքը փակելուն: Իսկ այդ ընթացքում արտաքին պարտքը գնալով ավելանում ու ավելանում է` բեռ դառնալով ՀՀ բոլոր քաղաքացիների ու եկող սերունդների ուսերին:




Լրահոս