
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը երեկ պաշտոնապես հրաժարվեց «Ժառանգություն» խմբակցությունից: Նա այսուհետ հանդես կգա անկախ պատգամավորի կարգավիճակով: Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ նստաշրջանում, երբ ԱԴԿ-ն «Ժառանգություն»-ից ապահարզան խնդրեց, «Ժառանգություն»-ն էլ Խ. Քոքոբելյանին հետ կանչեց ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ, ինչպես նաեւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովներից՝ հունվարի 14-ից այնտեղ ընդգրկելով Թեւան Պողոսյանին: Այս իրավիճակը հետաքրքիր է այնքանով, որ Քոքոբելյանը, ընդգրկված չլինելով որեւէ մշտական հանձնաժողովում, հայտնվել է ԱԺ աշխատավարձից զրկվելու վտանգի առաջ: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ պատգամավորներն ընդգրկվեն նաեւ հանձնաժողովների մեջ, հակառակ դեպքում դա կդիտվի որպես անգործություն: «Ժողովուրդ»-ի աղբյուրների հաղորդմամբ՝ անգործունակ ճանաչվելու հեռանկարից ելնելով՝ Քոքոբելյանը հրաժարվեց «Ժառանգություն» խմբակցությունից: