
2012թ. օգոստոսի 12-ին Կոմիտասի 30 շենքի 6-րդ բնակարանում խեղդամահ անելով սպանել էին Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ղազարյանին: Դեպքից անցել է 6 ամիս, սական սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Ավելին, սպանությունից 4 ամիս անց՝ նոյեմբերի 21-ին, հանցագործները (կամ հանցագործը) թալանել են Լուսինեի բնակարանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ խեղդամահ արված ուսուցչուհու քրոջից` Մարի Ղազարյանից: «Բնակարանից տարել էին ամեն ինչ, եւ չեմ կասկածում, որ սա նույն մարդու ձեռքի գործը կլինի, որը խեղդեց քրոջս»,-վրդովված ասաց Մարի Ղազարյանը: Նրա փոխանցմամբ՝ հարազատներն այս օրերին վախով են բացում սպանվածի բնակարանի դուռը: