Բնակիչներն ահազանգում են. հուլիսին սպառած էլէներգիայի հաշիվները կրկնակի ավել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի երկրորդ կեսից «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ հուլիսին սպառած էլէներգիայի հաշիվները սովորականից մոտ կրկնակի ավել են: Օրինակ՝ սովորաբար ամսական 5-6 հազար դրամի էլէներգիա սպառողները 10 հազար դրամի հաշիվ են ստացել: Իսկ երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության իրենց տարածքային կառույցից պարզաբանում են պահանջել, բացատրել են, թե ՀԷՑ-ի աշխատակիցների սխալի արդյունք է:

Այսինքն՝ հունիսի հաշիվը վերցնելիս սխալ ցուցմունք են գրել ՀԷՑ աշխատակիցները, եւ ՀԷՑ-ում ընդունում են այդ սխալը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀԷՑ մամլո խոսնակ Նատալիա Սարջանյանին, սակայն վերջինս ասաց, որ կոնկրետ փաստերը ներկայացնելու դեպքում միայն իրենք կուսումնասիրեն եւ կպատասխանեն: Իսկ կոնկրետ փաստը ՀՀ բնակչության մեծ մասի ծախսած էլէներգիայի դիմաց արված վճարումներն են:




Լրահոս