Արարատի մշակույթի տանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ երեկվա հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Նա ասել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ինքը սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ իր համագյուղացիներին ու բարեկամներին էլ կոչ է անում, որպեսզի սատարեն նրան:
Լրագրողների զարմանքին ի պատասխան՝ Ա. Սարգսյանը բացատրել է, որ Ս. Սարգսյանը գործ է արել, եւ այդ գործը կիսատ է մնացել, ուստի պետք է նրան հնարավորություն տալ գործն ավարտին հասցնել: Անդրադառնալով իր եղբոր` Արամ Սարգսյանի ընդդիմադիր կեցվածքին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Իմ եղբայրն իմ եղբայրն է, ես ես եմ: Արյունը ջուր չի դառնում, ես սատարում եմ Ս. Սարգսյանի թեկնածությունը»:
ՍԱՐԳՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ