ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես երբեք որեւէ պաշտոնից կառչած չեմ եղել եւ երբեք չեմ ծրագրել իմ կարիերայի աճը… Նախագահներն էլ բնակիչների նման երբեք նախկին չեն լինում»:

Սերժ Սարգսյան news.am

Սերժ Սարգսյանը միայն նախագահի պաշտոնից է համառորեն կառչել՝ հաշվի չառնելով այդ պաշտոնում արդեն եղած՝ իր հնգամյա անպտուղ գործունեությունը, այսինքն՝ այդքան էլ անպտուղ չէ, պարզապես պտուղները ճաշակողը ժողովուրդը չէ, այլ պաշտոնյաներն ու քրեաօլիգարխները: Ինչ վերաբերում է նախագահի կամ բնակիչների երբեք նախկին չլինելուն, նման արտահայտություն տարածված է ոչ թե բնակիչների, այլ «կգբ-շչնիկների» մասին, եւ հաշվի առնելով Ս. Սարգսյանի հարուստ փորձն այդ համակարգում՝ կարելի է ասել, որ նույն սկզբունքով էլ նա՝ որպես նախագահ, երբեք նախկին չի լինի եւ միշտ կմիջամտի երկրի գործերին:




Լրահոս