
«Խանդոտ կանայք ցանկացել են հաշվեհարդար տեսնել Հայրիկյանի հետ»:
Փաստորեն, մեծն սոցիոլոգ եւ հանրահայտ թիվ նկարող Ահարոն Ադիբեկյանը սոցհարցումներ է անցկացնում նաեւ մարդկանց անձնական կյանքի հետ կապված՝ պարզելու համար, թե ով որքան կին, որքան ընկերուհի, որքան սիրուհի է ունեցել, ինչ փոխհարաբերություններ են եղել, ով ում հետ չմաքրած հաշիվներ ունի, եւ ով ում հետ կարող է հաշվեհարդար տեսնել: Այլապես որտեղի՞ց է Ադիբեկյանը ենթադրում, որ Հայրիկյանի հանդեպ մահափորձը կարող էր նաեւ խանդոտ կանանց ձեռքի գործը լինել: Նման տաղանդ ունենալով՝ Ադիբեկյանը կարող էր խուզարկուական գործակալություն բացել կամ նույնիսկ աշխատել ԱԱԾ-ում. փայլուն կարիերա կունենար: