ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է. «Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումն ու հիմնավորումները, կայացրեց որոշում, որով սահմանափակեց հարկային մարմնի կողմից անձանց գույքի վրա արգելանք դնելու կիրառման մեխանիզմները:
Խնդիրն այն է, որ հարկային մարմինն անձի կողմից հարկային պարտավորությունների պատշաճ չկատարման դեպքում կիրառում է հարկային արգելանք անձի գույքի նկատմամբ, մինչդեռ գոյություն ունեն հարկային պարտավորություններն ապահովող մի շարք այլ միջոցներ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր եւ այլն:
Համաձայն Սահմանադրական դատարանի որոշման՝ գույքի նկատմամբ արգելանքի կիրառումը պետք է իրականացվի միայն հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ հնարավորությունների սպառման պարագայում եւ խիստ վերահսկելի ձեւով: Այսինքն՝ հարկային մարմնի կողմից գույքի նկատմամբ արգելանքը կարող է կիրառվել միայն այլ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր եւ այլ հնարավորությունների սպառման դեպքում եւ իրականացվելու է միայն դատական խիստ վերահսկողության պարագայում:
Հուսով ենք, որ Դատարանի նշված որոշումը կկանխարգելի հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից գույքի արգելանքի անհամաչափ կիրառման եւ չարաշահումների դեպքերը»:




Լրահոս