Վրաստանի Բաթումի քաղաքում մի քանի ժամ անդադար տևած հորդառատ անձրևները օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը հեղեղել են փողոցները` քաղաքի մի մասը թողնելով առանց հոսանքամատակարարման:
Այս պահի դրությամբ Բաթումիում վերականգնվել է հոսանքամատակարարումը:
Հորդառատ անձրևները հեղեղել են նաև Փոթի քաղաքի կենտրոնական փողոցներն ու շենքերի առաջին հարկերը: