Բաթումում հեղեղվել են փողոցները, շենքերի առաջին հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումի մի քանի փողոցներ: Sputnik ռադիոկայանի վրացական ծառայությունը հաղորդում է, որ ըստ քաղաքապետարանի՝ ջուրը ծածկել է ավելի քան 100 խաչմերուկ, ինչը խաթարել է երթևեկությունը:

Ջուրը լցվել է մի քանի բնակելի շենքերի առաջին հարկեր՝ վնասելով կենցաղային տեխնիկան: Հեղեղվել են նաև խանութներ և հացաբուլկեղենի արտադրամասեր, որոնք գտնվում են շենքերի կիսանկուղային հարկերում:

Ըստ քաղաքային իշխանությունների՝ մի քանի ժամվա ընթացքում քաղաքացիների կողմից ստացվել է հեղեղումների մասին ավելի քան 150 հաղորդագրություն: Կատարվում են աշխատանքներ ջուրը շենքերից հեռացնելու ուղղությամբ:




Լրահոս