ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒ ԶԱՅՐՈՒՅԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ դերասանուհի, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Էլենի կերպարը մարմնավորող Շուշաննա Թովմասյանին արդեն զայրացրել են իր կերպարի մասին  խոսակցություններն ու մեկնաբանությունները: «Զարմանում եմ, որ դեռեւս կան մարդիկ, ովքեր 21-րդ դարում` այսքան զարգացած տեխնոլոգիաների ու հնարավորությունների ժամանակաշրջանում, չեն կարողանում տարբերակել էկրանային կերպարն ու անձնական պայքարի մեջ են մտնում նրա հետ` օգտագործելով սերիալային տերմինալոգիան: Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են պայքարել նման մարդկանց դեմ, մի՛ արձագանքեք այդ անիմաստ մեկնաբանություններին եւ վիդեոներին: Եկե՛ք հուսանք, որ կգա մի օր, երբ մարդիկ կգնահատեն իրենց կյանքի այն թանկ ժամանակը, որը վատնում են սերիալային կերպարներին վիրավորելու, ծաղրելու եւ հեգնելու վրա»,-գրել է Շուշաննան իր ֆեյսբուքյան էջում:




Լրահոս