ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչի համար է նախատեսված հարկային հաշվիչների էլեկտրոնային դուրսգրման համակարգը:

Դոնարա Մկրտչյան (48 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իրական ժամանակում էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրումը իրականացվում է այս ծրագրով:
Ծրագիրը քաղաքացիներին հնարավորություն է տալիս իրական ժամանակի ռեժիմում դուրս գրել հարկային հաշիվներ, իսկ ինտերնետային ցանցից դուրս ռեժիմում նաեւ նախապատրաստել նոր հարկային հաշիվներ (կազմել սեւագիր հաշիվներ) կամ խմբագրել նախկինում լրացված (սեւագիր) հարկային հաշիվները: Ծրագիրը նաեւ թույլ է տալիս դիտել Ձեր կողմից դուրս գրված եւ այլ անձանցից ստացված հարկային հաշիվները:

ՀՀ պետեկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք` թարմացված ծրագիրը որոշակիորեն կթեթեւացնի տնտեսվարողների հոգսերը, մանավանդ որ նրանք առանց այդ էլ վարչարարության վրա շատ ժամանակ են ծախսում:




Լրահոս