«Բավարիա»-ն նոր պայմանագիր կառաջարկի Մյուլերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա» -ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերին։

«Bild»-ը տեղեկացնում է, որ գերմանական ակումբը մտադիր է այդ քայլով ապահովագրել  իրեն ֆուտբոլիստի` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց: Վերջինս  ձգտում է ամեն գնով ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին։

Հավելենք, որ Մյուլերի ներկայիս պայմանագիրը «Բավարիա»-ի հետ ավարտվում է 2019 թվականին:




Լրահոս