Լոռիում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անհայտ քաղաքացուց ոստիկանության Գուգարքի բաժնում փետրվարի 7-ին՝ ժամը 14.20-ին, ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղից դեպի Վանաձոր քաղաք է մեկնում վառելափայտով բեռնված “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենա:
 
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ նույն օրը, ժամը 14.50-ին, մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկել 1988 թ. ծնված Գերասիմ Կ.-ին` իր ,Ֆորդ-Տրանզիտե մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով, որի համար նա չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ:
 
Գերասիմ Կ.-ն բացատրություն է տվել, որ փայտանյութը փետրվարի 6-ին, ժամը 14.30-ից մինչև ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում պատրաստել է Վահագնաձոր գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատելով բոխի տեսակի ծառ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս